Դանակ և ներարկիչ
08.04.2015 15:56
Թմրամիջոցի հայտնաբերում
Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդի փողոցից, ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու և պրեկուրսորներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 սմ երկարությամբ, 6 սմ շեղբով ծալովի դանակ, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 20 մլ սպիտակ հեղուկով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: