ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծակքար գյուղում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Մարտունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Րոպեներ անց երկրորդ հաղորդումն էր ստացվել. դաստակի և մատի կոտրվածքով բուժօգնության էր դիմել 20-ամյա երիտասարդ: Երիտասարդները նույն՝ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից էին:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Ծակքար գյուղի բնակիչներից մեկի տնամերձ հողամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երևանցի 24-ամյա երիտասարդը դանակահարել էր ծակքարեցի հասակակից երիտասարդին: Քաշքշուկի ընթացքում ծակքարեցի 20-ամյա երիտասարդն ընկել էր՝ ստանալով վերոհիշյալ վնասվածքները:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 30-ին Երևանի 24-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ինքն ու 34-ամյա եղբայրը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված ծակքարեցի երիտասարդների հետ, և այդ ընթացքում էլ ինքը դանակով խփել է նրանց:
Եղբայրները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

Հանցագործության գործիք դանակը ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: