1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարությունը բացահայտվեց

Դանակահարությունը բացահայտվեց

Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ն վնասվածքները ստացել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 29/12 հասցեում գտնվող տեխսպասարկման կետի հետնամասի զրուցարանում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Համբարձում Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 21.45-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացտրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: