ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վիճել էր տանտիրոջ հետ ու դանակահարել նրան. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը

Մարտի 2-ի առավոտյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 58-ամյա մի տղամարդու: Ըստ տեղեկությունների՝ նրան տանն էին դանակահարել։
Արագ արձագանքեցին Վարդենիսի բաժնի ծառայողները։ Նրանք ժամեր անց պարզեցին հետևյալը. գիշերվա ժամը 02-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հիվանդանոց տեղափոխվածը և 40-ամյա համաքաղաքացին կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակահարել էր 58-ամյա տանտիրոջը:
40-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: