ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խախտում կատարած վարորդի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել

Խախտում կատարած վարորդի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մարտի 10-ին Հրազդան քաղաքում ծառայություն իրականացնելիս Հայ ֆիդայիների փողոցում նկատել են լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով երթևեկող «Լեքսուս» մակնիշի մեքենա: Արձանագրություն կազմելու ժամանակ պարեկները վարորդի գոտկատեղի հատվածում նկատել են սառը զենքի նմանվող իր: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 19-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 11 սմ շեղբով, ընդհանուր 24 սմ երկարության ծալովի դանակ:
Երիտասարդը, կազմված փաստաթղթերը և հայտնաբերված դանակը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: