ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակի սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

12.07.2023 18:23 Ավազակություն
Դանակի սպառնալիքով պահանջել էր դրամարկղի գումարը

Հուլիսի 12-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով Զաքյան փողոցի դեղատան աշխատակցից պահանջում է դրամարկղի պարունակությունը: Դեպքի վայր օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 10.54-ին անհայտ անձը դանակի սպառնալիքով դեղատան աշխատակցուհուց պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու՝ դիմել է փախուստի:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը: Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:
32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: