Անհեթեթ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Փետրվարի 20-ին, ժամը 22.13-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ դանակահարության հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Մասիս-Ռանչպար խճուղու գազալցակայանի տարածքում անհեթեթ պատճառով վիճաբանել, ապա իրար խփել են հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ու Սիս գյուղի 49-ամյա բնակիչը, այդ ընթացքում էլ 49-ամյա տղամարդը դանակով խփել է ռանչպարցի երիտասարդի պարանոցին ու դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ի կեսգիշերին նա Մասիս քաղաքի 2-րդ փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: