1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունիսի 18-ին, ժամը 23.58-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայից որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Իսակովի պողոտայի հարակից տարածքում 42-ամյա տղամարդն ու նրա 18 և 20 տարեկան երկու որդիները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 30-ամյա երիտասարդի ու նրա 48-ամյա հոր հետ: Վիճաբանության ընթացքում 42-ամյա տղամարդը քարով խփել է հիվանդանոց տեղափոխվածի հորը, իսկ նրա 20-ամյա որդին դանակով հարվածներ է հասցրել 30-ամյա երիտասարդին:
18 և 20 տարեկան երիտասարդները ձերբակալվել են:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: