Տաշիրի ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին
22.10.2014 17:40
Մարմնական վնասվածք
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 18.15-ին, Տաշիր քաղաքի Շահումյան-Խանջյան փողոցների խաչմերուկից, դիտավորությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ին: Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Խանջյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Սերգեյ Տ.-ի կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: