ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նավուր գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Նավուր գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Դեկտեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Նավուր գյուղի հին գերեզմանատանը սայթաքել և ընկել է սրածայր ճաղավանդակների վրա: ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և ՊՊԳՎ Իջևանի բաժնի Տավուշի դասակի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդուն դանակահարել էր Նավուր գյուղի 47-ամյա բնակիչը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: