ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ընկերոջ հետ ալկոհոլ էին օգտագործել, ապա դանակահարել էր նրան

Ընկերոջ հետ ալկոհոլ էին օգտագործել, ապա դանակահարել էր նրան

Հունվարի 27-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել վանաձորցի 28-ամյա երիտասարդ: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախոզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառողը Տարոն-4 թաղամասի խանութներից մեկի մոտ տաքսի է փնտրում, որ դիմի փախուստի:
Ժամը 1.15-ին Մեքենաշինարարների փողոցում 33-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ հունվարի 26-ի ժամը 22.30-ի սահմաններում Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցում գտնվող իր տանը հիվանդանոց տեղափոխվածի հետ ալկոհոլ էին օգտագործել, ապա իրենց միջև վեճ էր սկսվել, որի ընթացքում էլ ինքը դանակահարել էր նրան:
Վանաձորցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: