Դանակահարել էր կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում
![Դանակահարել էր կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում Դանակահարել էր կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում](/timthumb?src=/resources/police/img/news/big/1612954665-7477.jpeg&q=75&w=780&wm=1)
Փետրվարի 9-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ շտապօգնության խումբը տուժածին հիվանդանոց էր տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու շինության մոտից։
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդին դանակահարել էր նրա հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 34-ամյա կինը:
Հարուցվել է քրեական գործ:
34-ամյա կինը ձերբակալվել է։
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: