Դանակահարել է մարմնական վնասվածքներ ստանալուց հետո
30.08.2017 11:38
Սպանության փորձ
Օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի թիվ 3 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել է մի քաղաքացի, մոտեցել 1987 թ. ծնված Վահան Ա.-ին և դանակով մի քանի անգամ հարվածել նրան: Ոստիկանները տվյալ անձին` 1973 թ. ծնված Արայիկ Մ.-ին, բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, իսկ Վահան Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:
Նույն օրը, ժամը 17.00-ին, Վահան Ա.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ ժամը 14.00-ի սահմաններում, Արայիկ Մ.-ն, սպանության դիտավորությամբ, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից հետապնդել է իրեն մինչև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ և սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ հասցրել:
Նշանակվել է ԴԲՓ:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դանակն առգրավված է:
Արայիկ Մ.-ն ձերբակալված է:
Արայիկ Մ.-ի մարմնի արտաքին զննությամբ նկատվել են վնասվածքներ: Հրավիրված շտապօգնության խումբն ախտորոշել է «ձախ արմունկի քերծվածք, աջ ոտնաթաթի դրսային մակերեսի քերծվածք»:
Ժամը 17.30-ին Արայիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ խոսելու համար Վահան Ա.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելիս, վերջինիս կողմից իրեն ավտոմեքենայով հարվածելու հետևանքով, ինչից հետո ինքը հետապնդել է Վահան Ա.-ին և ոստիկանության Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ դանակով հարվածներ հասցրել նրան:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: