ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Երևանի  Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել էր անհայտ անձը: 
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շահումյան 6-րդ փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող բացօթյա տաղավարում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1975 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: 
Կատարվում է նախաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: