Դանակահարողը ներկայացել է ոստիկանություն
28.11.2013 15:44
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 26-ին, ժամը 23.05-ին, Մասիսի կենտրոնական հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Գևորգ Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նոյեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանություն է ներկայացել 1989 թ. ծնված Հայկ Խ.-ն և բացատրություն տվել, որ Մասիս քաղաքում, վիճաբանության ժամանակ, Գևորգ Բ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: