ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարողը հայտնաբերվեց ահազանգից րոպեներ անց. պարեկների և Կենտրոնականի քրեական հետախույզների բացահայտումը

Հուլիսի 14-ին, ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է եղել։
Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որն ի վիճակի չէր բացատրություն տալու։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։