ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Մայիսի 24-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել Նոր Հաճնի 21-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր երևանցի 32-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա ներկայացվել Նաիրիի նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: