ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դդմաշեն գյուղի 40-ամյա մի բնակչի:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Կոտայքի մարզի պարեկները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բակում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ նույն շենքի 39-ամյա բնակիչը դանակով խփել էր հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդուն։
Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվել, և կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: