Կոտայքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
![Կոտայքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Կոտայքի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել](/timthumb?src=/resources/police/img/news/big/1665989162-1808.jpeg&q=75&w=780&wm=1)
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքագոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 26-ամյա մի բնակիչ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում աբովյանցի 24-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել, որ հանցանքը կատարել է ինքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: