Դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մայիսի 31-ին,  ժամը 00.45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում,  բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Հայկ Խ.-ն, որը ըստ բժիշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը  06.00-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի  շենքերից մեկից  բերման է ենթարկվել 1987 թ. ծնված  Հաբեթ Դ.-ն, որը խոստովանել է, որ մայիսի 30-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս. Գալստյան փողոցի թիվ 10 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, Հայկ Խ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի  1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:
Հաբեթ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					