Վնասվածքը դանակահարության հետևանք էր. ոստիկանների բացահայտումը
 
                                            Փետրվարի 26-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Տարոնի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի վերին երրորդականի հետին կողմնային պատի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 22-ամյա մի երիտասարդ. նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է գլխապտույտի պատճառով ընկնելու հետևանքով:
 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձորի Տարոն-4 թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է 17-ամյա մի երիտասարդ, որը բերման է ենթարկվել Տարոնի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					