ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Ալավերդիում

Օգոստոսի 25-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Թումանյանի  բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1997 թ. ծնված Դանիել Ս.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է այգում ընկնելու հետևանքով:
Օգոստոսի 26-ին  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ 1998 թ. ծնված Արթուր Հ.-ն և Դանիել Ս.-ն բացատրություններ են տվել, որ օգոստոսի 25-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան դպրոցի հետնամասում Դանիել Ս.-ին կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել 1998  թ. ծնված Ժակ Յ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժակ Յ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Դանիել Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: