ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Այգեստան գյուղում

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Այգեստան գյուղում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածներ է հասցրել 1978 թ. ծնված Հակոբ Մ.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ:
Հակոբ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: