Դանակահարություն Գավառում
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողային շրջանի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հակոբ Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Հակոբ Բ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, Սայադյան փողոցում անհայտ անձը դանակով հարվածել է որդուն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Ավետիք Հ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակով հարվածել Հակոբ Բ.-ի որովայնին, որից հետո հեռանալով՝ դանակը գցել է Գավառագետը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: