ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Իշխանաձոր գյուղում

Այսօր, ժամը 16.00-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղևորներ Աշոտ Բաղդասարյանի և Էդգար Պողոսյանի միջև: 
Վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է:
Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:
Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: