ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Չարենցավանում

Հունվարի 1-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Հակոբ Գ.-ն և նույն թվականին ծնված Իսրայել Ա.-ն:
Ոստիկանության ծառայողները հունվարի 1-ին, ժամը 08.30-ին, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արտեմ Ի.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: