1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն վագոն-տնակում

Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ  և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների գիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին: 
Մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ալվարդ Մ.-ի  վագոն-տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված  Վաղարշակ Դ.-ն խոհանոցային  դանակով հարվածել է Ալվարդ Մ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
Ալվարդ Մ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Հանցագործության գործիք  դանակն Ալվարդ Մ.-ն  ներկայացրել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: