Դանակահարություն` վիճաբանության ժամանակ
23.02.2015 11:59
Մարմնական վնասվածք
Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում` ապակու վրա ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ` Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին, ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: