ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն վիճաբանության ժամանակ

Օգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն:
Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված  Դերենիկ Ղ.-ն դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակի ձախ կեսին և պատճառել  վնասվածքներ:
Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դերենիկ Ղ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: