ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն հանրակացարանում. դանակահարողը բերման ենթարկվեց ոստիկանություն

Փետրվարի 28-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ուսանողական փողոցի հանրակացարանում վիճաբանություն է:
Նույն օրը, ժամը 21.20-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային շրջանի ծակած վերք, ներքին արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հանրակացարանից հիվանդանոց է տեղափոխվել 1964 թ. ծնված Ալբերտ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, հանրակացարանի սենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1978 թ. ծնված Արեգնազան Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Ալբերտ Մ.-ի որովայնին՝ պատճառելով վնասվածք:
Արեգնազան Ա.-ն նույն օրը, ժամը 20.15-ին, բերման է ենթարկվել բաժին:
Ըստ բժշկի հայտարարության՝ Ալբերտ Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: