1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Ակնալիճ գյուղում․ Մեծամորի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին․ նա ձերբակալվել է

Մայիսի 26-ի գիշերը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ակնալիճ գյուղում հարձակվել են բնակիչներից մեկի տան վրա։ Օպերատիվ խումբը գյուղի ճանապարհին էր, երբ ստացվեց հաջորդ ահազանգը. «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում հոսպիտալացվել է Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի Ազատամարտիկների փողոցում։ Կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Տեղում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, և արդեն մայիսի լույս 27-ի գիշերը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին։ Ակնալիճի 57-ամյա բնակիչը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: