ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

33-ամյա տղամարդու դանակահարություն Մաշտոցի պողոտայում. ոստիկանության բացահայտումը

Նոյեմբերի 28-ին, ժամը 17.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ ստացվեց, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։
Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Եվ նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել տղամարդուն։
Նշանակվել են փորձաքննություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: