Դանակահարություն հյուրանոցային համալիրի մոտ
Մայիսի 29-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին, ժամը 23.30-ին, Հաղթանակի փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել էին ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են դանակահարողի ինքնությունը: Հունիսի 1-ին 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: