Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն
Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 6-ին բաժին են հրավիրել Վերին Արտաշատ գյուղի 43-ամյա մի բնակչի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, գյուղի զբոսայգում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ ծալովի դանակով երկու անգամ խփել է Բերդիկ գյուղի 29-ամյա բնակչի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
43-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: