ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նուբարաշեն տանող ճանապարհին

Հուլիսի 11-ին, ժամը 2.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Վաչագան Ա.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչագան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին 1999 թ. ծնված Հակոբ Հ.-ն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Վաչագան Ա.-ի կրծքավանդակին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Հակոբ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: