Դանակահարություն
13.08.2013 12:27
Մարմնական վնասվածք
Օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Աբեղյան փողոցի թիվ 82 շենքի մոտ դանակահարություն է եղել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանյան խճուղու թիվ 125 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն դանակով հարվածել է 1937 թ. ծնված Աշոտ Հ.-ին, որը կրծքավանդակի ձախ կեսի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: