1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Սևան-Երևան ճանապարհին. դանակահարողը ձերբակալվել է

Դանակահարություն Սևան-Երևան ճանապարհին. դանակահարողը ձերբակալվել է

Հունիսի 22-ին, ժամը 20-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ուսի շրջանի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Հիվանդանոցում նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները և պարեկային ծառայության կարգախումբը ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Սևան-Երևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը դանակով հարվածել էր 46-ամյա երևանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք: 32-ամյա գեղամավանցի երիտասարդը հունիսի 23-ի ժամը 01.35-ին Սևանի թերակղզու լողափերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ինքն է դանակով հարվածել 46-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է նշված ճանապարհի դաշտամիջյան հատված:
32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: