ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Նոր Նորքում. ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաղյան փողոցի թիվ 9 շենքի մուտքի մոտ մի խումբ անձինք ծեծել են մի տղամարդու և դանակահարել նրան: 42-ամյա տուժողը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր պոլիտրավմա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կարճ ժամանակում պարզեց կատարվածի հանգամանքները։ Դեպքից ժամեր անց բաժնի քրեական հետախույզները Մոլդովական փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին 18-ամյա մի երիտասարդի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: