1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարությունը բացահայտվեց. 20-ամյա աղջիկը ձերբակալվել է

Դանակահարությունը բացահայտվեց. 20-ամյա աղջիկը ձերբակալվել է

Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ: Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 01.10-ին Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա կնոջը դանակահարել էր 20-ամյա մի աղջիկ: Կենտրոնականի քրեական հետախույզները ժամը 06.00-ին Թեյշեբաինիի փողոցում հայտնաբերել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա աղջկան, որը տվել է խոստովանական բացատրություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: