Դանակահարություն Արագածավանում. ոստիկանների բացահայտումը
![Դանակահարություն Արագածավանում. ոստիկանների բացահայտումը Դանակահարություն Արագածավանում. ոստիկանների բացահայտումը](/timthumb?src=/resources/police/img/news/big/1598259202-7266.jpeg&q=75&w=780&wm=1)
Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 17-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի վարչական տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով երկու անգամ խփել տուժողին:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: