ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Բազմաղբյուրում. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 24-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ընկնել է։ Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուրի դաշտամիջյան հատվածում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում բուժօգնության դիմած տղամարդուն դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Ժամեր անց երիտասարդը Բազմաղբյուրի 6-րդ փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։  Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց արնանման հետքերով ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ ինքն էր դանակով խփել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։  Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: