ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Վեճ, ծեծկռտուք, դանակահարություն. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 25-ին, ժամը 21.13-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախ ակնակապճի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Նա հայտնել էր, որ դանակահարվել է:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Նոր Գեղի գյուղում վիճաբանել է Արգել գյուղի 27-ամյա մի բնակչի հետ: Վեճն այնուհետև վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ երիտասարդի 23-ամյա եղբայրը դանակահարել էր 41-ամյա տղամարդուն:
Ժամը 23.18-ին «Նաիրիի» բժշկական կենտրոնից է ահազանգ է ստացվել. գլխի պատռված վերքով բուժօգնության էր դիմել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակիչ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ նրան մահակով մի քանի անգամ խփել էր «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 41-ամյա տղամարդը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կան ձերբակալվածներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: