ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Խուդյակովի փողոցում

Դանակահարություն Խուդյակովի փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.10-ից 00.40-ն ընկած ժամանակահատվածում Խուդյակովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 22-ամյա երիտասարդը: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 09.00-ին Գայի պողոտայում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: