ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակահարություն Այգեստանում

Մայիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 երիտասարդ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդներին մարմնական վնասվածքներ հասցրել է 18-ամյա մի տղա՝ Այգեստանի 10-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`