1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարությունը բացահայտվեց


Ս/թ հունվարի 22-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Գարեգին Կ.-ն, որը տանը աշխատելիս դանակով վնասել էր որովայնը:
Մեկնած օպերատիվ խմբին Գարեգին Կ.-ի կինը գրավոր բացատրությամբ հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19.00-ին, ամուսինը տան խոհանոցում ավտոմեքենայի պոլիէթիլենային ավտոպահեստամասեր նորոգելու ժամանակ անզգուշաբար խոհանոցային դանակով կտրած-ծակած վնասվածք է պատճառել իրեն` որովայնի ձախակողմյան հատվածում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Գարեգին Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող   քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1978 թ. ծնված Արտեմ Դ.-ն  հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, Սաֆարյան փողոցի թիվ 14/4 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, դանակով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Կ.-ի ձախ թուլակողի շրջանին և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Հոկտեմբերի 2-ին Արտեմ Դ.-ն հարցաքննվել է որպես կասկածյալ և տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: