ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկաններն արագ բացահայտեցին դանակահարությունը

Հոկտեմբերի 29-ի երեկոյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած վերքով բուժօգնության է դիմել Այրք գյուղի բնակիչ 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տանիքից ընկել է: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Այրք գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել հիվանդանոց տեղափոխվածի և 51-ամյա համագյուղացու միջև, որի ընթացքում էլ 51-ամյա տղամարդը դանակահարել էր բուժհաստատություն տեղափոխվածին: Նա ձերբակալվել է: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ձերբակալվածը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: