1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություններ Մայակ թաղամասում. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 14-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ «թիկունքի գոտկային շրջանի, որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նոր Նորքի քրեական հետախույզներն իրականացնում էին հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ, երբ ժամեր անց բաժնում ստացվեց հերթական ահազանգը՝ կրկին նույն բժշկական կենտրոնից։ Այս անգամ «ծոծրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 40-ամյա մի տղամարդ։
Իրավապահների վարկածով՝ տղամարդիկ դանակահարվել էին նույն միջադեպի ընթացքում։ Կարճ ժամանակ անց վարկածը հաստատվեց։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ հուլիսի 14-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Մայակ թաղամասի 42/3 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց մասնակցությամբ։ Այդ ընթացքում մասնակիցներից 20-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, դանակով խփել էր հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ, հերոինի, մեթամֆետամինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն: Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին:
Հանցագործության գործիք դանակը ևս հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: