Դանակի հարվածներ...
Մայիսի 21-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Ավետիք Յ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ավետիք Յ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Սահմանապահների փողոցի թիվ 5 հասցեում գտնվող լողավազանի դիմաց, վիճաբանության ժամանակ, Ավետիք Յ.-ին դանակով հարվածել և  վնասվածքը պատճառել է 1958 թ. ծնված Մինաս Մ.-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					