ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել

13.04.2013 11:24 Ավազակություն

Ապրիլի 12-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:
Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ  Ա.-ին  իջեցնելով նրա «ԲՄՎ»   մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: