Դանակով հարվածել են
Մայիսի 5-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 58-ամյա մի կին և  հայտնել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, հանրակացարանի բակում, վիճաբանության ժամանակ, ոմն Սիմոն և Անդո դանակով հարվածել են որդուն` 1991 թ. ծնված Մարտին Հ.-ին, որը աջ ազդրի հետին մակերեսի կտրած, արյունահոսող վերքով տեղափոխվել է բժշկական կենտրոն: 
Մարտին Հ.-ին  տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիմոնի և Անդոյի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					